Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Երբ հասարակության մեջ սրիկաների ու ցինիկների թիվը վտանգավոր չափով մեծ է, օրենքն էլ չի աշխատում

Երբ հասարակության մեջ սրիկաների ու ցինիկների թիվը վտանգավոր չափով մեծ է, օրենքն էլ չի աշխատում
12.02.2025 | 10:42

Դեպի զարգացում և քաղաքակրթական արժեքներ միտված հասարակության կողմնորոշման համար էական նշանակություն ունի նրանում սրիկաների ու ցինիկների տոկոսային պարունակությունը և նրանց դոմինանտ դիրքը վերնախավում ու իշխանական կառույցներում:

Եթե սրիկաների ու ցինիկների այդ տոկոսային ցուցիչը մեծ է տվյալ հասարակության համար ինչ-որ շեմային արժեքից, ապա այդ պայմաններում զարգացման միակ պայմանը օրենքի դիկտատն է կամ էլ, ծայրահեղ դեպքում, «լավ թագավորի» կողմից հաստատված բռնի կարգուկանոնը, որը, առնվազն, մարդկանց շնչելու հնարավորություն կտա:

Իսկ եթե հասարակության մեջ սրիկաների ու ցինիկների թիվը վտանգավոր չափով մեծ է և, բացի դրանից, օրենքն էլ չի աշխատում, ու «լավ թագավոր» էլ չկա, ապա այն մաքսիմումը, որին կարող է հասնել տվյալ հասարակությունը, դա գոյություն քարշ տալն է, այն էլ՝ միայն իշխանությունը պահելու ու հարստանալու նկատառումներով պայմանավորված:

Այն, ինչը տարբեր դրսևորումներով տեղի է ունեցել մեր պետականություն կոչեցյալի հետ անկախության ամբողջ ընթացքում:

Բացի դրանից, մեծերի խաղին մասնակից դարձող թույլը պետք է հասկանա, որ գոյության պայքարում հզորների սցենարների մեծ մասում, հանգամանքներից կախված, իր համար նախատեսվում է նաև զոհի դերը, եթե դա լուրջ խաղացողներից որևէ մեկին էական կամ էլ, ծայրահեղ դեպքում, գոյաբանական օգուտ կբերի:

Եվ դա ընդունելի մոտեցում է ցանկացած հզորի համար, եթե զոհ դարձողը իր օրգանական մասը չէ:

Այստեղից խրատ՝ զոհ չդառնալու համար թույլը պետք է լինի որևէ հզոր կողմի օրգանական մաս:

Գոյության նման տեխնոլոգիայի իրականացմանը կարող է խանգարել միայն ինքնակործանման գենը, որի տեղը չենք էլ իմանում, որ կտրենք ու պրծնենք դրանից:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ